Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում
Արցախի կառավարությունը բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից:
Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.
1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,
2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.
3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ:
4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ*ժ ներառյալ:
5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ*ժ ներառյալ:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...