Պետք է ասել, որ պատերազմը տնտեսության վրա ներկայում էական ազդեցություն դեռ չի ունեցել․ ԿԲ նախկին նախագահ
Վերջին օրերին Հայաստանում փոխարժեքի շուկայում կայունացում է նկատվում։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Վերջին շրջանում Հայաստանում դոլարի արժևորում ու դրամի արժեզրկում է նկատվում։ «Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը տարեսկզբից դրամի ընդամենը 5-6 տոկոս արժեզրկման մասին է, ինչն արժութային շուկայի համար մեծ ցնցում չէ»,- ասաց Բագրատ Ասատրյանը։
«Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ սպասումները, որոնք մեր հասարակության մեջ ձևավորվել են, իհարկե, բացասական են։ Դա հասկանալի է, պարզ է նաև, որ սա իր որոշակի ազդեցությունն ունեցավ արժութային շուկայի վրա։ Սակայն հարկ է արձանագրել, որ փոխարժեքի տատանումների առումով կարևորը ֆունդամենտալ գործոններն են՝ մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականոթյան հիմնական բնութագրերը։ Այս առումով տարին վատն է, դա ակնհայտ է, և այս վատը թեև տարվա ընթացքում համաչափորեն խորանում է, սակայն կտրուկ փոփոխություններ չկան», ասաց նա։
Նրա խոսքով՝ արդեն տեսանելի է, որ այս տարին կամփոխվի 7-8 տոկոս տնտեսական անկումով։ «Բայց պետք է ասել, որ պատերազմը տնտեսության վրա ներկայում էական ազդեցություն դեռ չի ունեցել, դրա հետևանքները կդրսևորվեն առաջիկայում՝ 2021-2022 թվականներին»,- հավելեց Ասատրյանը։
Կենտրոնական բանկն օրերս հայտարարեց, որ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Ըստ Բագրատ Ասատրյանի՝ դա շուկայի վրա թողեց իր ազդեցությունը։ «Կենտրոնական բանկն ուղղակի ցույց տվեց իր հստակ ու պարզ դիրքորոշումը և շուկայի մասնակիցներին ուղղակի ասաց, որ ինքը գիտի իր անելիքները, թե ինչպես կվարվի։ Դա արդեն իսկ իր ազդեցությունը թողեց»,- ասաց նա։
Ըստ Ասատրյանի՝ առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ անցած 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է ընդամենը մոտ 1 տոկոս գնաճ, և փոխարժեքի այս տատանումը չի կարող ծանր անդրադառնալ սպառողական շուկայի վրա։ Մյուս խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ առևտրային կապերին։ Ըստ նրա՝ այսօր ԵԱՏՄ երկրների թվում հայկական դրամն ամենակայունն է, ինչն այնքան էլ ձեռնտու չէ հայրենական արտադրողներին արտաքին մրցակցային պայմանների առումով։
«Բայց մոտ 5 տոկոս արժեզրկումը, կրկնում եմ, սարսափելի չէ։ Մեր փոխարժեքի շուկայում տատանումները միշտ եղել են ու լինելու են, քանի որ լողացող փոխարաժեքի քաղաքականություն է որդեգրված։ Երբ անկայուն են ներքաղաքական իրավիճակը, տնտեսական պայմանները, բնականաբար, բացասական են նաև հասարակության շրջանում առկա սպասումները։ Ուղղակի խորհուրդս մեր քաղաքացիներին այն է, որ շատ չանհանգստանան։ Ավելի լավ է հետևեն գների մակարդակին, սպառողական շուկայում կատարվող իրադարձություններին։ Այստեղ ակնհայտ է, որ էական բացասական զարգացումներ չկան»,- նշեց Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական էական լարվածության հիմքեր դեռևս չկան։ «Դուք հետևեք գներին։ Փոխարժեքը ֆինանսական շուկայի մասնակիցների համար է։ Քաղաքացու համար, ով աշխատավարձ ու թոշակ է ստանում, այստեղ էական բացասական զարգացում չկա։ Քանզի մեր սոցիալական վիճակը որոշակի կախվածության մեջ է դրսից եկող տրասնֆերտներից, անգամ որոշ դրական փոփոխություն կա, չէ որ նույնքան փոխանցված գումարի դիմաց տեղում մեր քաղաքացիները ավելի շատ դրամ կստանան: Այսինքն՝ սոցիալական խնդիր այս պահին չկա։ Սոցիալական խնդիրներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե գնաճ լինի»,- նշեց Ասատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...