ՀՀ-ում ՌԴ դեսպանը քիչ առաջ դուրս եկավ կառավարության շենքից. Factor TV
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը քիչ առաջ եղել է Հայաստանի կառավարության շենքում։ Ենթադրաբար եղել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Այս մասին հայտնում է Factor TV-ն ։
Փաշինյանի մամուլի խոսնակը չի մեկնաբանել դեսպանի այցի՝ հայտնելով, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Նմանատիպ հոդվածներ
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Մարդկանց չենք կարող կտրել իրականությունից՝ Շուշին այլևս մեր վերահսկողության տակ չի. Դավիթ Բաբայան
Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դա...