Քաղաքականություն

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել: Այս…

Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

 

 

Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում:

 

Բաց նամակի հեղինակները հիշեցրել են նաև Ադրբեջանի նախագահի կնոջ և Ադրբեջանի առաջին փոխնախագահի այն հայտարարությունները, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում նշված է նաև Շուշիի ու Ստեփանակերտի հոգևոր, մշակութային օջախների, քաղաքացիական ենթակառուցվածքների Ադրբեջանի կողմից թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային զոհերի:

Բաց նամակի տակ ստորագրել են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայը, մի շարք հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, պրոֆեսորներ:

 

Առցանց ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 23 հազար մարդ:

 

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250