Պատահարներ

Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան

Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան
Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պայթել է թթվածնային բալոններից մեկի բաշխիչ փականը…

Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պայթել է թթվածնային բալոններից մեկի բաշխիչ փականը (ռեդուկտոր):

Լրատվականի հետ զրույցում Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հայտնեց, որ պայթյունի հետեւանքով որեւէ ավերածություն կամ գույքային վնաս տեղի չի ունեցել, չի խաթարվել նաեւ հիվանդներին թթվածնով ապահովելու բնականոն պրոցեսը, հիվանդանոցի աշխատանքը, տուժածներ չկան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

[635c51ff098ebb98e22bdcf9ed0f7875.jpg]

[e7ce16c1a17984ced600f403527bdf99.jpg]

[d4c938e88c08ead51a62ab0c93e0e8a5.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250