Հակառակորդը Շուշին թիրախավորելու փորձ է արել. հարված է եղել քաղաքին հարակից ձորակի ուղղությամբ. «Արմենպրես
Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,- նշեցին ԱԻՊԾ-ից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. ԱՆ խոսնակ
«Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթե...
Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը
Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,...