Ֆրանսիական Նիցցայում կնոջ են գլխատել. Մակրոնը մեկնել է դեպքի վայր
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը Նոտր-Դամ եկեղեցու դիմաց դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Նախնական տեղեկություններով՝ երեկեցու ներսում 2 մարդ է սպանվել: Ոճրագործը տաճարից դուրս եւս մեկ անձի է սպանել, կան վիրավորներ։
Հանցագործը գլխատել է թոշակառուի, իսկ մեկ այլ կնոջ կոկորդն է կտրել: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը դեպքի վայր է ուղարկել Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ ինքն էլ ժամանել է դեպքի վայր:
Հարձակվողին ձերբակալել են։ Նիցցայի քաղաքապետը չի բացառում, որ դա եղել է ահաբեկչություն. «Ես չգիտեմ, թե քանի ահաբեկչություն է անհրաժեշտ կառավարությանը, որպեսզի հասկանա, որ մեզ հարկավոր է օրենսդրություն ՝ մեր դեմ մղվող պատերազմին պատասխանելու համար»:
Նիցցայի քաղաքապետը կարգադրել է փակել քաղաքի բոլոր եկեղեցիները եկեղեցու անդամների վրա դանակով հարձակվելուց հետո: Ծայրահեղ-աջ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այն արդեն անվանել է «պատերազմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը
Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,...
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. ԱՆ խոսնակ
«Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթե...