Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս զբաղվել գերիների փոխանակման խնդրով. Վահրամ Պողոսյան
«Հրադադարի հերթական պայմանավորվածությունն այսօր ադրբեջանական կողմը խախտել է հիմնականում հարավ- արևելյան ուղղությամբ։
Այս պահի դրությամբ հակառակորդն օգտագործում է ամենատարբեր միջոցներ՝ և՛ դիվերսիոն գործողություններ, և՛ հարձակողական տարբեր միջոցներ, կիրառում է հրետանի՝ «Սմերչ» համակարգեր, ավիացիա»,- այս մասին քիչ առաջ «Փաստինֆո» լրատվականին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` հավելելով, որ առավոտվանից հարվածի տակ է Մարտունի քաղաքը, վնասի չափերը ճշտվում են։
Խոսելով հայկական կողմի գերիների և նրանց հետագա ճակատագրի մասին, Վահրամ Պողոսյանը նկատում է՝ քանի դեռ պատերազմական գործողությունները չեն ավարտվել, գերիների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել չի կարող. «Միայն կարող եմ ասել, որ խնդրով պայմանավորված մենք պատրաստակամ ենք ամբողջ ծավալով աշխատել Կարմիր խաչի հետ, բայց, ցավոք, այդպիսի հնարավորությունը մեզ չի ընձեռում ադրբեջանական կողմը՝ ոչ մի կերպ չպահպանելով հրադադարի ռեժիմը և, փաստորեն, հնարավորություն չտալով զբաղվել գերիների փոխանակման և հարակից այլ հարցերով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում փոխանցում է Արցախի նախագահի խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի ս...