Ադրբեջանցի օլիգարխին պատկանող ռուսական լցանավը պայթել է Ազովի ծովում. ԶԼՄ

Ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավը, որի վրա Ազովի ծովում պայթյուններ էին որոտացել, գտնվել է աշխատունակ և սարքին վիճակում, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Օլեգ Վոլինկինը:

«Մեր տեղեկություններով՝ լցանավը, որը վերանորոգման է ենթակվել, գտնվել է սարքին վիճակում: Պայթյունների պատճառը կպարզի հանձնաժողովի»,- նշել է Վոլինկինը:

Փրկարարները պայթյունի վայրում ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու նավթի և այլ նավթամթերքների արտհոսքի հավանականությունը:

 

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնել են «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավի վրա Ազովի ծովում երկու պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հաջողվել է փրկել անձնակազմի անդամներից վեցին, երեքը հայտնվել են ծովում:

Արտակարգ ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ լցանավում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է եղել: Նշվում է, որ պայթյունները հաջորդել են Ազովի ծովի ջրային տարածքում տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ նավթամթերք է բռնկվել: Ավելի վաղ ենթադրվում էր, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության տեխնիկայի խափանումը:

 

Որպես նավի սեփականատեր նշվում է թուրքական Palmali Shipping Agency ընկերությունը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին: Լցանավը կառուցվել է Թուրքիայում՝ 2005 թվականին, այն նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո: Նավի հիմնական նավահանգիստը Տագանրոգն է:

Քաղաքականություն