Ուկրաինան պատրաստվում է արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր
Ուկրաինան մտադիր է իր տարածքում արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Ներկայում ընտրվում են հարթակները նման արտադրություն կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսս-ը, ռազմական թեմաների լուսաբանմամբ զբաղվող «Военное обозрение»-ն նշում է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:
«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Մեզնից նրանք ակնկալում են հարթակ՝ համապատասխան պահանջներով, որոնց հիման վրա նրանք կհիմնեն արտադրությունը, արդյունքում կարտադրվեն այդ սարքերը»,-ասել է նա:
Փոխվարչապետի խոսքով, ավելի վաղ թուրքերը մտադիր էին այդ արտադրությունը տեղակայել «Укроборонпрома» կազմակերպությունում, սակայն վերջերս փոխել են որոշումը և հայտարարել, որ պատրաստ են կառուցել առանձին ընկերություն: Նա ընդգծել է, որ ընկերությունում աշխատելու են ուկրաինացի ինժեներները:
Դրանից բացի, Կիևն ու Անկարան դիտարկում են այլ ուղղություններով ևս համատեղ ընկերություններ ստեղծելու հնարավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 36 հերոսների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. ...
Թշնամին հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Արտակ Բեգլարյան
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Արդեն մի քանի ուղղություններից ու զինծ...
Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել
Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ս...