Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ
Մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախում, հրթիռակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցիներն ու իրականացնում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Ադրբեջանի հարձակումների հետեւանքով զոհվել է ավելի քան 800 զինվոր, տասնյակ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության ավելի քան կեսը ստիպված է եղել լքել իրենց տները. նրանք քնում են մեքենաների մեջ կամ բաց դաշտերում՝ հրթիռներից հեռու, իսկ առջեւում ձմեռ է:
Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, Միացյալ Նահանգները, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն հասնի իրենց նպատակներին: Ալիեւին եւ Էրդողանին պետք է հասկացնել, որ, եթե նրանք շարունակեն այդ պատերազմը, կլինեն հետեւանքներ: Միացյալ Նահանգները դիտորդի դերում չի մնա:
Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,-գրել է նա:
[d917b166c176e4664ea5bfa75e7aa960.png]
Նմանատիպ հոդվածներ
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
BBC-ին հոդված է հրապարակել Ադրբեջանի կորուստների մասին
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Ադրբեջանը զոհերի մասին՝ ընդգծելով, որ, ճիշտ է, վերջինս չի բարձրաձայնում...
Bombardier-ին խաբել են. դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային
Կանադական Bombardier Recreational Products- ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնո...