Քանի անգամ անօրինական կերպով ԴԱՀԿ-ի միջոցով 7500-ական դրամներ եք պլոկել. օգտատերը ահազանգում է

Լրագրող Գագիկ Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին, դու ինձ հանդիպած ամենա-ամենա թրքանման հայն ես։

Քանի անգամ անօրինական կերպով ԴԱՀԿ-ի միջոցով 7500-ական դրամներ եք պլոկել։ Բայց վերջինն ամենա-ամենազիլն ա։ Ձեր կայացրած տուգանքի որոշումը չեղարկելու դիմում եմ ներկայացրել դատարան, ընդունվել է վարույթ։ Անգամ չեք սպասել դատաքննության ավարտին։ Գործն ուղարկել եք ԴԱՀԿ ՀՈՒԼԻՍ ամսին, իսկ ՕԳՈՍՏՈՍԻՆ դատարանն իմ հայցը բավարարել ա։ Էդքանից հետո դուք շարունակում եք հաշիվս կալանքի տակ պահել։

Ինչի՞ եմ սա պատերազմի ժամանակ գրում։

-Որովհետեւ վստահ եմ, որ նույն ծուղակները արել ու անում եք նաեւ էն տղերքի նկատմամբ, որ հիմա կռվում են Արցախում կամ չեն վերադարձել ու չեն վերադառնալու։

-Որովհետեւ ես եւ իմ ընտանիքը, չնայած հիփոթեք ենք վճարում, հիփոթեքի կրկնակիից էլ ավելի գումար ենք փոխանցել հիմնադրամին, մի քանի բան էլ, մեր ժողովրդի պես, արել ենք ու անելու ենք, որովհետեւ էս երկիրը մերն ա ու մենք պատասխանատու ենք։

Իսկ դուք, հարգելի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին, ձեր հով ու տաք սենյակներից, սերմացու գողացող մկների պես, մեր աշխատանքը տանում եք։

Վերացրեք ոչ միայն էս գործով, այլեւ մյուս երկու գործով բողոքները։ Մեկ ա, էդ գումարը ես ձեզ չեմ վճարելու։ Քառապատկելու եմ եւ ուղարկեմ որտեղ պետք ա»,- գրել է նա և գրառմանը կից ներկայացրել փաստաթուղթ: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ