Հասարակություն

Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է…

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Փրանկ Փալոնն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հզոր բանաձև, որով կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասված է հրապարակման մեջ:

«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր հանդիպումների նախաշեմին»,- ասել է Փալոնը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250