COVID-19-ի թեստավորման գինը կնվազի՝ դառնալով առավելագույնը 15 հազար դրամ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ:
Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:
Շնորհակալություն ենք հայտնում նշված ընկերություններին համագործակցության համար»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...