Հասարակություն

Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա. հերոս զինվորի վերջին երկխոսությունից

WRed 1,793 դիտում
Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա. հերոս զինվորի վերջին երկխոսությունից

Համացանցում տարածվել է զինծառայող Սարմեն Այվազյանի հերոսությունից մի դրվագ, որը ներկայացնում ենք ստորև.

-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա, արծիվնե՛ր:

-Ես կանեմ կամանդիր…

-Էդ ով ա՞…

-Ես եմ, կամանդի՛ր…

-Ա՛յ տղա, ես ռացիայով ի՞նչ իմանամ՝ ես-ը ո՞վ ա:

-Սարմենն ա, կամանդի՛ր:

-Հա՛, Սարմե՛ն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի:


– Պատրաստ եմ, կամանդի՛ր:

– Ապրես, Սարմե՛ն ջան, հիշի՛, որ կարևորը որ հետ գաս:

– Լա՛վ, կամանդի՛ր...


-Սարմե՛ն…

– Հա՛, կամանդիր, հասնում եմ…

– Պապլաստունսկի ես, չէ՞, գնում…

– Հա՛, կամադի՛ր...

– Տղե՛րք, դուք անդադար կրակեք, որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմե՛ն, ականջիդ մոտ պահի, ձայնը՝ մինիմում:

– Տենց էլ անում եմ, կամանդի՛ր...



– Տղե՛րք, հերթով կրակե՛ք, մի վայրկյան կրակը չդադարացնե՛ք… Սարմե՞ն...

– Հա՛, կամանդի՛ր…

– Քանի՞ մետր մնաց...

– 15 մետր:

– Երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես:

– Հասա, կամանդի՛ր:

– Ձեներ կա՞ն:

-Չէ՛, կամանդի՛ր:

– Երկու հատ քցի յաչեյկեն:



-Սարմե՞ն...

– Հա՛, կամանդի՛ր, քցեցի, երկու հոգի թռան օդ, ընկան դեմս:

– Կանտրոլնի գլխից, մեկ-մեկ հատ բաց թող:

– Գլխի՞ց:

– Բա չէ, ոտից:

-Արած ա, կամանդի՛ր

– Գնա՛ աջդ, տղերք, շարուակե՛ք, մի վայրկյան դադարացրեցիք ձեռիցս չեք պրծնի:

– Հասա, կամանդի՛ր:

– Իմ հիշելով՝ էդ մեկը մեծ ա, երեք հատ քցի:

– Քցեցի կամանդիր:

-Քանի՞ հոգի թռավ:

-Ոչ մի, կամանդի՛ր:

– Տնքոցներ չկա՞ն, ձեն չկա՞:

– Չէ՛, կամանդի՛ր:

-Լավ ուրեմն ձախում են, հասնես, ասա:


-Հասա, կամանդի՛ր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ, կրակում են:

-Տղե՛րք, Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգո՛ւշ եղեք, ցածր չխփեք:

-Հասա, կամանդի՛ր:

– Քցի՛, տղե՛ս, քցի՛ ու հետ սողա:

– Քցեցի տնքում, ոռնում են...

– Շատ էի՞ն...

– Հա՛, կամանդի՛ր, շատ-շատ էին ոնց որ...

-Դե հե՛տ արի, բալե՛ս, ապրես:

-Բա կատրոլնի՞ն, կամանդի՛ր:

-Պետք չի, հե՛տ արի, տղե՛ս…


-Սարմե՞ն...

-Սարմե՞ն...

-Սարմե՞ն, ձե՛ն հանի, տղե՛ս

-Տղե՛րք, ի՞նչ եք տեսնում:

– Կամանդի՛ր, ոնց որ խփեցին, Սարմենին...

– Հա՛, կամանդի՛ր, իրանց յաչեյկի դեմն ա...

– Հանե՛ք տղուն...

– Յաչեյկի դեմն ա, կամանդի՛ր...

– Բոլորով կրակեք, երկուսով հանեք


– Հանեցինք, կամանդի՛ր, չկա մեր Սարմենը...

-Ախ…

-Կամանդի՛ր, սաղին մորթել ա, խրամատը ազատ էր, երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում...

…Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա…

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250