«Այսօր այստեղ ենք, վաղը օդանավակայնն ենք փակելու». Ստրասբուրգի հայեր
«Այսօր այստեղ ենք, վաղը օդանավակայնն ենք փակելու».
Հայերի բողոքի ակցիան՝ Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի առջեւ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի հայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ:
Ակցիան սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, որին հաջորդեցին ծափահարություններ այս պահին առաջնագծում կանգնած տղաների պատվին:
Ակցիայի մասնակիցները, որոնց թիվը անցնում էր հազարից, վանկարկել են «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ», «Հայաստան», «Արցախ», նաեւ ֆրանսերենով կոչեր են հնչեցրել:
Պաստառների վրա գրված էին. «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը» եւ մի պաստառ Նիկոլ Փաշինյանի նկարով եւ «Դուխով» գրառումով:
Ակցիայի մասնակիցներց մեկն ասաց, որ ՄԻԵԴ-ը պետք է պաշտպանի նաեւ Արցախում ապրող մարդկանց իրավունքները. «Մենք խնդրում ենք դադարեցնել արյունալի պատերազմը, որ ընթանում է Արցախում: Ավերվել են քաղաքներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ: Եթե շարունակեն անտարբեր լինել, այսօր այստեղ ենք, վաղը օդանավակայաններն ենք փակելու: Եվրոպան կանգ է առնելու, էկոնոմիկային ենք կպնելու, եթե մեզ չլսեն: Մեր ուզածը խաղաղություն է, իսկ դրա համար պետք է մի բան, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...