Ահաբեկիչները լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար. Մնացականյան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերին ասել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր կայացած հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որն արտահայտվում է թե անմիջական ռազմական մասնակցությամբ, թե Մերձավոր Արեւելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ: Նախարարը նկատել է, որ դա լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար։
«Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ այս հարցում ցուցաբերած միասնականությունը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի եւ 17-ի համաձայնություններին եւ վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...