Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին. razm.info
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվում է «Ադրբեջանի ազգային հերոս», ապրիլյան պատերազմի մասնակից գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի (Şükür Nəriman oğlu Həmidov) սպանվելու լուրը. razm.info-ն: Տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանական «պաշտոնական գծի մեջ» աշխատող էջերը։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։ Գրառումներում նշվում է, որ Համիդովը սպանվել է «Ղուբաթլուի ուղղությամբ» ընթացող մարտերում։ Նշենք, որ Համիդովն «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է ստացել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ նա դեռ փոխգնդապետ էր և Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի 706-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։ Նշվում էր, որ Համիդովը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել էր։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...