«Վախի ազդեցության տակ է եղել». ԱԱԾ-ն հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik
ԱԱԾ–ն Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել գերեվարված կնոջ` Ազնիվ Բաղդասարյանի մասին։
ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։
Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էր.«Բարի գալուստ ձեր տուն»։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։
«Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական az.sputniknews.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե կնոջը հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ԿԽՄԿ–ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են այնտեղ հայտնված Ազնիվ Բաղդասարյանին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել»,–ասաց Ամատունին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...