Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. Պեսկով
Մոսկվան անում է ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական ուղու վրա դնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ռուսաստանն արել և անում է ամեն հնարավորը, որպեսզի ներկա իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղու վրա դնի: Մենք, ինչպես և նախկինում, համոզված ենք, որ այս հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է առաջիկայում էլ բոլոր ջանքերը գործադրել այս հակամարտության խաղաղ կարգավորման համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլում ցավով են արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ձեռք բերված մոսկովյան պայմանավորվածությունը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...