Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը հիվանդանոցում մահացել է
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը:
«Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։
Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորմանն ու ոչնչացմանը, պետք է խստագույնս դատապարտվեն»,- գրել է Սանոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել
Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ս...
Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 36 հերոսների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. ...
Թշնամին հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Արտակ Բեգլարյան
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Արդեն մի քանի ուղղություններից ու զինծ...