Հայաստան համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսվում է նոր շարժում՝ «50 Plus»
Հայաստան համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսվում է նոր շարժում՝ «50 Plus» անվամբ: «Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և նպաստելու է դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` հավելելով, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն, այլ՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն: «Պատկերացրեք, եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլդր դոլար»,- ասաց Արշամյանը՝ հավելելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է:
Արշամյանի խոսքով, դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ, իսկ այդ գումարներն օգտագործվում են կարևոր նպատակների՝ հումանիտար օգնության համար:
Սակայն ըստ Արշամյանի, ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկատվություն հրապարակելը կարող է խանգարել ընդհանուր գործին: «Ուստի ամբողջական հաշվետվությունները կհրապարակվեն խաղաղություն հաստատելուց հետո»,- ասաց Արշամյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...