Արտաշատի համայնքապետի գլխավորությամբ ջոկատ է կազմվում
Արտաշատի համայնքապետի Կարեն Բենյամինյանն արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամավորագրման կոչին՝ հայտնել է, որ իր գլխավորությամբ ջոկատ է կազմում։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ականջալուր լինելով ՀՀ վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ։
Հայրենքի պաշտպանության սրբազան գործի համար բոլորս պարտավոր ենք համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը:
Ուստի, մեր գոյության վճռորոշ պայքարի այս օրերին կոչ եմ անում մեր համայնքի բնակիչներին՝ կամավորագրվել հայրենական պայքարին։
Վաղը ժամը 9.00ից սկսած կարող եք դիմել Արտաշատի համայնքապետարան՝ ձևավորելու «Արտաշատ» կամավորական ջոկատ և միանալու արդար պայքարին։ Փա՛ռք Հայոց բանակին»,- ասված է համայնքապետի գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...