Քաղաքականություն

Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ. Նիկոլ Փաշինյան

WRed 2,497 դիտում
Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ. Նիկոլ Փաշինյան

Մեր անելիքն է մինչև վերջ, անմնացորդ ու անսասան պայքարելը մեր ժողովրդի համար, մեր ժողովրդի իրավունքների համար՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այս մասին ֆեյսբուքում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այսօր Ադրբեջանի դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Եվ այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Որովհետև Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, հարցը ոչ թե Ղասրաբաղն է, այլ մեր ժողովուրդը, քանի որ առանց Արցախի չկա Հայաստան. «Հետևաբար՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը:

Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է զենք վերցնել ու կռվել հանուն այդ իրավունքների, այնքան ժամանակ մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի:

 

Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Այս համատեքստում ես կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպվի ու իրականացվի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը:

Ես այսօր այս կոչն ուղղում եմ նաև մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը, և այդ ջոկատները պետք է դրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ և ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է ամուր կանգնեն այն տեղերում ու իրականցնեն այն խնդիրն, ինչը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից