Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհում է իսլամիստ արմատականների տները
Ֆրանսիացի ուսուցչի գլխատումից հետո երկրի ոստիկանությունը գրոհել է տասնյակ իսլամիստ արմատականների տները, որոնց կասկածում են Սամուել Փեթի սպանությանն աջակցելու համար՝ տեղեկացնում է Reuters-ը:
Կառավարությունը հայտնել է, որ հետաքննում է Ֆրանսիայում գործող 51 մահմեդական միավորում: 80-ից ավելի հետաքննություն է սկսվել «համացանցում ատելության տարածման» հետ կապված անձանց նկատմամբ, ձերբակալությունները շարունակվում են՝ հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը: Չի բացառվում, որ կփակվեն հետաքննվող այն մուսուլմանական կազմակերպությունները, որոնք ատելություն են սերմանում:
Ֆրանսիայի նախագահը ուսուցչի սպանությունը որակել է ահաբեկչություն, իսկ իրավապահները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 11 մարդու:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կոչ է արել իսլամիստներին հակազդել ռազմական մեթոդներով, քանի որ նրանք երկրում մահապատիժներ են իրականացնում առանց դատի ու հետաքննության:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...