ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հերթական կեղծիքը Գյանջայի մասին
«Զինուժ մեդիան» անդրադարձել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի մասին ադրբեջանական քարոզչամեքանայի տարածած տեղեկություններին: Տեսանյութում բացատրվում է, թե ինչպիսի պարզունակ միջոցների է դիմում հակառակորդի քարոզչամեքենան՝ ապատեղեկատվություն տարածելու համար:
Նշվում է, որ կեսգիշերին մոտ Գյանջայում հզոր պայթյուն է որոտացել, որից ակնթարթներ անց տեղում է եղել ադրբեջանական հեռուստատեսությունը, րն ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները: Սա այն դեպքում՝, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաեւ հաջորդը: Այսինքն եթե դա հարված ր, ապա տեղի իշխանությունները գոնե պետք է փորձեին զգուշանալ հնարավոր 2-րդ, 3-րդ հարվածներից՝ հեռու տանելով բնակչությանը: Սակայն չգիտես ինչու կար վստահություն, որ հարվածներ այլեւս չեն լինի: Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնկանը պնդեց, որ հարվածը եղել է Հայաստանի կողմից եւ այն իրականացվել է ՍԿԱԴ հրթիռով: Մինչդեռ հրթիռի տեսակը պաևրզելու համար բավական երկար ժամանակ է պետք:
Քիչ անց տեղի ունեցավ ամենատարօրինակը. Բաքուն ցուցադրել է կադրեր, իբր հայերը «Գրադ» կյանքներից մի քանի տասնյակ հրթիռ են արձակել Գյանջայի ուղղությամբ, մինչդեռ Գյանջյում ընդամենը մեկ պայթյուն է արձանագրվել: Ի դեպ, Գյանջան «Գրադ»-ով հրթիռակոծելու համար, այդ կայանքները պետք է լինեն քաղաքից 20 կմ հեռավորության վրա, ասենք՝ քաղաքի արվարձաններում, ինչը կնշանակեր, որ հայկական ուժերը մտել են Գյանջա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը
ՊԲ-ն հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը։Հիշեցնենք, որ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը: