Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540, մահվան՝ 11 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63 000-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 1067 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 384 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47 925 փաստացի բուժվողներինը՝ 13694: Մեկ օրում արվել է 3937 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 344 053 թեստ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ...
Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով. մեր հրետանավորները ստիպել են նահանջել
Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետեր...