ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ստախոս կառավարությունն օգտագործում է երեխա դերասաններին. գարշելի է. Թանկյան

Երեկ սոցիալական ցանցերում տարածվեց մի տեսանյութ, որում երեւում էր՝ ինչպես է Ադրբեջանը փորձում օգտագործել երեխաներին՝ ատելության քարոզչության համար:
Ահաբեկիչ երկիրը Հայաստանին տարածաշրջանի ագրեսոր ներկայացնելու հերթական չստացված փորձն է կատարել՝ տարածելով մի պաստառ, որում լացակումած հայացքով աղջիկ է:

Ավելի ուշ երեխայի ծնողներն իրենց սոցիալական հարթակներում տեղադրել էին նկարահանման ընթացքը, որտեղ հստակ երեւում է ամբողջ բեմականացումը:

Այս տեսանյութն Ինստագրամի իր պաշտոնական էջում տեղադրել է նաեւ ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Միջազգային կարեկցանքը նվաճելու համար երեխա-դերասաններ օգտագործելը շատ բնորոշ է Ադրբեջանի խաբեբա կառավարությանը: Զզվելի է: Եվ ահա, թե ինչպիսին է ադրբեջանական քարոզչությունը: Մի հավատացեք ստերին»,-նշել է նա: