Ռուստամ Գասպարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է. Նաիրա Զոհրաբյան
«Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխում են Գորիս, իսկ վիճակը կայունանալուց հետո նրան կտեղափոխեն Երևան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչպես փոխանցեց մեր պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով այնտեղ է գտնվում, Ստեփանակերտում նրա վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է։ Բեկորային վնասվածքներ է ստացել գլխի և մարմնի այլ հատվածներում»,-ասաց նա։
Հիշեցնենք՝«Հրապարակը» գրել էր, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...