Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառել են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման, և առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ահաբեկիչներին և այլ խմբավորումների, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք։
«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը։ Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Մինչև այս պահը ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հարավային ուղղությամբ հատկապես։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ։ Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել․ մեզ հաջողվել է այդ ընթացքում որոշ թռչող սարքեր չեզոքացնել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ...
Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով. մեր հրետանավորները ստիպել են նահանջել
Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետեր...