Մարտունիում ուսումնասիրվում են հրթիռակոծված և հրետակոծված վայրերը, հայտնաբերում չպայթած զենք-զինամթերքը
Արցախ տեղեկատվական շտաբի և «Ամարաս» թերթի հետ համատեղ պատրաստված նյութը պատմում է Մարտունիում այս պահին ընթացող թիկունքային աշխատանքների մասին։
«Այս օրերին հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով, բացի նրանից, որ մեծ քանակությամբ բնակարաններ, փողոցներ և ենթակառուցվածքներ են վնասվում և հիմնահատակ ավերվում, բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք չի պայթում, ինչը լուրջ վտանգ են հանդիսանում մեր քաղաքացիական բնակչության համար։ Այս և այլ հարցերի շուրջ զրույց ունեցանք ԱՀ ԱԻՊԾ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ՀՓՄ պետ Վահրամ Սաղյանի հետ։
Զրուցակիցս նշեց, որ հրետակոծությունից և հրթիռակոծությունից անմիջապես հետո օպերատիվ ներկայանում են տուժած վայրեր և աշխատանքներ իրականացնում` ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, նշված գործունեությանը զուգահեռ, ուսումնասիրում են հրթիռակոծված և հրետակոծված վայրերը, հայտնաբերում չպայթած զենք-զինամթերքը, որոնք հնարավոր է` տեղափոխում, կենտրոնացնում առավել անվտանգ վայրում` հետագայում պայթեցնելու համար, ինչպես նաև սահմանափակում են քաղաքացիների ելումուտը նշված տարածքներ։
Վ.Սաղյանը նշեց նաև, որ ծառայության աշխատակիցները ներգրավված են ապաստարաններում ապաստանած քաղաքացիների հետ աշխատանքներում, մշտապես պատրաստ են իրականացնել նշված և այլ բնույթի, այդ թվում` հրդեհաշիջման աշխատանքներ` անտեսելով պահի առաջացրած բոլոր վտանգները։
Աշխատում են ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ շրջանի գյուղերի տարածքներում, օրվա բոլոր պահերին։ Բաժնի ՀՓՄ պետն ասում է, որ շատ լավ գիտակցելով ստանձնած մասնագիտական և քաղաքացիական պարտականությունները, աշխատում են ուժերի գերլարումով ու պատրաստ են ամեն ինչ անել բնակչությանը հնարավորինս դժբախտ պատահարներից զերծ պահելու համար»,-արձանագրել է հոդվածագիրը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...