Լեռնային Ղարաբաղին բանակցություններից բացառել հնարավոր չէ. Զոհրաբ Մնացականյան
Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում ամրագրել է բանակցային ընթացիկ ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից: РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը բանակցային ձևաչափի անփոփոխելիության մասին պայմանավորվածության ձեռք բերումը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը:
«Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն իշխանություն է ընտրել: Ինչ գնահատական էլ որ հնչեցնի այս առումով ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն: Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանին շուրջ չէ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր կյանքում և մեր հարաբերություններում առկա իրողությունները: Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդպես սուր է դրված, որովհետև նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են»,- նկատել է Մնացականյանը:
ՀՀ արտգործնախարարը շեշտել է նաև, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վերջինի անվտանգության ապահովման կարևոր միջոց է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայ...