Քաղաքականություն

Մտահոգիչ է, որ Էրդողանը բազմապատկում է արկածները. Ֆրանսիան մտահոգված է

Մտահոգիչ է, որ Էրդողանը բազմապատկում է արկածները. Ֆրանսիան մտահոգված է
Ֆրանսիան մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման գործում նրա հնարավոր դերով, ինչի կապակցությամբ Անկարայից բացատրություններ է…

Ֆրանսիան մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման գործում նրա հնարավոր դերով, ինչի կապակցությամբ Անկարայից բացատրություններ է ակնկալում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը:

«Ֆրանսիայի նախագահն արդեն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի դերի կապակցությամբ: Մտահոգիչ է, որ (Թուրքիայի նախագահ Թայիփ) Էրդողանը բազմապատկում է արկածները՝ առանց հաշվի առնելու ընդհանուր անվտանգության անհրաժեշտությունը: Այս թեմայի շուրջ մենք կցանկանայինք պարզաբանումներ ստանալ Թուրքիայից»,- ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ «սիրիական զինյալներին ղարաբաղյան ճակատ ուղարկելը» ստեղծում է «աշխարհառազմավարական ռիսկ»: Այս կապակցությամբ զրուցակիցն ընդգծել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պայմաններում հակամարտության զարգացումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շարունակումը: «Անհրաժեշտ է, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի, այն հիմք է դնում հետագա առաջընթացի համար: Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը»,- հավելել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250