Մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնեն, մենք էլ ենք վերցրել, և անմիջապես դադարեցվել է. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողին հարցին՝ տեսանյութ է հրապարակվել, որտեղ ադրբեջանական կողմը դիակներ է դուրս բերել, արդյո՞ք հայկական կողմին հաջողվել է նահատակների մարմինները տեղափոխել, Արծրուն Հովհաննիսյանը նշել է․
«Ես նշեցի նույն օրը, որ հրադադարի պայմանավորությունը մի տեղամասում է իրականացվել: Մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնեն, մենք էլ ենք վերցրել, և անմիջապես դադարեցվել է, որովհետև միջազգային երաշխիքները չեն պահպանվել»։
Հովհաննիսյանն ասել է, որ այլ տվյալներ այս պահին չի կարող ասել, այդ թվում՝ գերիների փոխանակման մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ ադրբեջանական կողմը նաև դիակների փոխանակման ժամանակահատվածն է օգտագործում սադրանքների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Պաշտպանությա...
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվա...
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը. ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին Ֆեյ...