Ադրբեջանն էական առաջխաղացում չունի
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 13-ին թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ` երեք-չորս ուղղություններով. հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման` զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Այսօր, երևի, տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել` պատճառելով էական վնասներ: Այս ընթացքում Զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մնացած ուղղություններով ևս մարտական գործողությունները շարունակվել են, իսկ Ադրբեջանը որևէ էական առաջխաղացում չունի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Պաշտպանությա...
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվա...
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը. ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին Ֆեյ...