Քաղաքականություն

«Թուրքիան սպառնում է իր բոլոր հարևաններին, հարձակվում է նրանց վրա». ԵԽԽՎ-ի դանիացի պատգամավոր

«Թուրքիան սպառնում է իր բոլոր հարևաններին, հարձակվում է նրանց վրա». ԵԽԽՎ-ի դանիացի պատգամավոր
Ստրասբուրգում ավարտվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը` տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստի ընթացքում բանախոսներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:ԵԽԽՎ-ի…

Ստրասբուրգում ավարտվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը` տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստի ընթացքում բանախոսներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

ԵԽԽՎ-ի պատգամավոր, Դանիայի ներկայացուցիչ Լարս Ասլան Ռազմուսենը հիշեցրել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը՝ շեշտելով, որ հարկավոր է կանգնեցնել Թուրքիային:

«Կարծում եմ՝ ժամանակն է դեմ գնալ Էրդողանին: Ինչպես տեսնում եք, Թուրքիան սպառնում է իր բոլոր հարևաններին, հարձակվում է նրանց վրա: Մենք դա տեսնում ենք Սիրիայում, Կիպրոսում, այժմ էլ Հայաստանում: Կարծում եմ՝ կարևոր է հիշել հայ ժողովրդի ցեղասպանությունը, որն իրագործվել է Թուրքիայի կողմից, որը նրանք մինչև օրս ժխտում են: Հիմա էլ նրանք հարձակվում են հայ բնակչության վրա: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տանում՝ հայ բնակչության վրա հարձակվելու: Մենք վերջին օրերին բազմաթիվ ապացույցներ ենք տեսել: Մենք լսել ենք Թուրքիայի սպառնալիքները՝ ուղղված հայերի դեմ, նաև եվրոպական երկրների դեմ: Մենք տեսել ենք Թուրքիայում բանտարկված լրագրողների, ովքեր ճշմարտությունն են գրում այս ամենի մասին: Մենք տեսել ենք, որ Թուրքիան աջակցում է ջիհադիստներին Լիբիայում, Սիրիայում: Ժամանակն է, որ Թուրքիային ասենք կանգ առնել: Այս ամենին վերջ դնելը միայն Հայաստանի և Ադրբեջանի գործը չէ, այս ամենին վերջ դնելը նաև Թուրքիայի գործն է»,- ասել է Ռազմուսենը:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250