ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում խռովություն է հասունանում
Բաքվի իշխանությունները ծայրաստիճան անհանգստացած են բնակչության շրջանում ամեն օր աճող հակակառավարական գործողություններով:
Ինչպես հայտնում է TolishMedia– ի թղթակիցը, hավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխող ռեժիմն արդեն սկսել է նախապատրաստվել՝ կանխելու առաջիկա հնարավոր հանրահավաքները, մասնավորապես՝ ոստիկանության և ներքին զորքերի աշխատանքը կատարվում է ուժեղացված ռեժիմով: Հավաքները ցրելու համար տեխնիկական միջոցների մեծ պաշարներ արդեն հասցվել են ոստիկանություն՝ զրահապատ հատուկ մեքենաներ, ջրցան մեքենաներ, հակագազեր, ականանետեր, ռետինե կամ պլաստմասե փամփուշտներով տրավմատիկ պարկուճներ, արցունքաբեր գազ և այլն։
Ժողովուրդը դժգոհ է ռազմական գործողությունների ընթացքից, և հրադադարի մասին համաձայնագրի մասին լուրն ընկալվում է որպես ռազմական արշավի ձախողում: Պարզվել է, որ զինծառայողների զոհերի թիվը զգալիորեն ավելին է, քան մարդիկ սպասում էին: Դիակների փոխանակումը կարող է ջրի երես հանել Ի. Ալիևի սուտն այն մասին, որ ադրբեջանական կողմը հայերից անհամեմատ ավելի քիչ կորուստներ է ունեցել:
Սոցցանցերի ադրբեջանական հատվածի օգտատերերը սկսել են միմյանց կոչ անել միավորվել և իրենց բողոքն արտահայտել հանրահավաքում: Գյանջայից, Թերթերից, Բարդայից, Գերամբոյից և երկրի տարբեր շրջաններից ակնկալվում է մեծ թվով մարդկանց հոսք դեպի Բաքու՝ այնտեղ բողոքի ցույցեր անցկացնելու համար:
Իշխանությունները քաջատեղյակ են, որ երբ զոհերի իրական թվերը հրապարակվեն, բողոքների ալիքը վերահսկելը գրեթե անհնար կլինի: Ժամանակ շահելու համար իշխանությունները կարող են շարունակել ռազմական գործողությունները՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի համաձայնագրերը խզելու սադրիչ գործողությունների մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը
ՊԲ-ն հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը։Հիշեցնենք, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փախուստ՝ Մատաղիսից. Ադրբեջանցի զինվորները լավ վազում են
Փախուստ՝ Մատաղիսից. Ադրբեջանցի զինվորները լավ վազում են: