Անցնող ժամերի ընթացքում 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել. Արծրուն Հովհաննիսյան
Գերիների մարմինների դուրս բերումը չի կատարվում, քանի որ Ադրբեջանը չի պահում հրադադարը՝ մի քանի պատճառներով: Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պատճառներց մեկը այն է, որ ընդունելով այդ պայմանները՝ գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»,-ասաց մա:
Ինչ վերաբերում է Թալիշ գյուղին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ մենք հյուսիսային ուղղությամբ կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավուրումներ՝ Թալիշ, Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակվել»:
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հայկական կողմի կորուստները բոլոր նույնականացվելուց հետո հրապարակվում են: «Անցնող ժամերի ընթացքում 3 ԱԹՍ է խոցվել, մեկ ինքնաթիռ, երեք զրահատեխնիկա և մոտավորապես 200 ադրբեջանցի է սպանվել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. Շուշան Ստեփանյան
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:Հակառակորդն ա...
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Պաշտպանությա...
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվա...