Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 խաղաղ բնակչի են սպանել
Ադրբեջանը բարձր ճշգրտությամբ կիրառել է քաղաքացիական բնակչության դեմ հեռահար հրթիռներ և զենքեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանական ԶՈՒ-ն ուներ ընդգծված միտում հարվածելու և կորուստներ պատճառելու խաղաղ բնակչությանը»,- նշեց նա։
Բեգլարյանը տեղեկացրեց, որ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում սպանվել է առնվազն 5 քաղաքացիական անձ:
Նա մասնավորեցրեց՝ հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ Անահիտ Մովսիսյանին ու նրա՝ հաշմանդամություն ունեցող որդուն՝ Միշա Մովսիսյանին, նաև Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին:
Բեգլարյանը տեղկեացրեց՝ նախնական տվյալներով՝ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում այլ զոհեր ևս կան, հանգամանքները դեռ պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. Շուշան Ստեփանյան
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:Հակառակորդն ա...
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Պաշտպանությա...
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվա...