Իմ հերո՛ս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ. ԱՀ նախագահի գրառումը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել սկսած 1992թ-ից այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին...
Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:
Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:
Ննջիր խաղաղությամբ...»
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. Շուշան Ստեփանյան
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:Հակառակորդն ա...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...