Սա պատմությունը ջնջելու փորձ է, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդկության վրա. Տիգրան Համասյան
Աշխարհահռչակ ջազային երաժիշը Տիգրան Համասյանն իր ֆեյսբուքյան էջում աշխարհին ներկայացրել է Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ Նա լուսանկարներ է հրապարակել երեկ ադրբեջանական հարվածների հետևանքով Շուշիում վնասված Սուրբ Ամենափրկիչ Ղազարչեցոց եկեղեցուց (1868)։
«Սա մշակութային զտման հերթական փորձն է, ցավոք, ոչ առաջինը։ Այս եկեղեցին Արցախի եկեղեցիների ու վանքերի երկար ցուցակում է»,-գրել է նա և հորդորել տարածել լուսանկարները, տեղի ունեցողի մասին իրազեկել ընկերներին և ընտանիքի անդամներին։ Նա նշել է, որ ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ են հայտնվել Արցախի հնագույն և միջնադարյան այլ վանքեր, ինչպես նաև ավելի քան 2000 տարի առաջ կառուցված Տիգրանակերտը։ Նա կոչ է արել նաև դիտել տեսանյութերը Ջուղայում և Նախիջևանում հայկական միջնադարյան հուշարձանների քանդման մասին։
«Սա պատմությունը ջնջելու փորձ է, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդկության վրա։ Սա հարձակում է այն ամենի վրա, ինչը մեզ մարդ է դարձնում»,-գրել է Համասյանը՝ նվիրատվության կոչ անելով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տիգրան Համասյանն Արցախի համար դրամահավաք-արշավ է կազմակերպել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...