ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր Շուշիից. Ղազանչեցոց հրետակոծված եկեղեցուց դուրս են բերում վիրավոր լրագրողներին
«ԱրմՆյուզի» նկարահանող խումբն այսօր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում է եղել, երբ հրետակոծված եկեղեցուց քաղաքացիները դուրս են բերել վիրավոր լրագրողներին։
Նկարահանող խումբը ցուցադրում և պատմում է, թե ինչ վիճակ է Շուշիի Ղազանչենցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում թշնամու ռմբակոծությունից հետո: Տեղացիների հետ միասին նկարահանող խմբի անդամներն օգնում են՝ նրանց մոտեցնել ավտոմեքենային, ինչի հետք նրանց տեղափոխում են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Թումանյանը այսօր ավելի ֆաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մի կերպ են խուսափել ադրբեջանական զինուժի հրետակոծության տակ ընկելուց։
Նա նշել է, որ երբ ադրբեջանական զինուժը ցերեկը հարվածեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, նկարահանող խումբը որոշեց մեկնել Շուշի, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային ԱԹՍ էր պտտվում, իսկ ավելի ուշ լսվեց ԱԹՍ–ի հարվածի ձայնը։
«Հասցրինք մտնել մոտակա նկուղ։ Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի ... եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր: Եթե չլինեին դրոններն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու.... Աստված պահեց:
Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի... 3-ն էլ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց»,– գրել էր նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փախուստ՝ Մատաղիսից. Ադրբեջանցի զինվորները լավ վազում են
Փախուստ՝ Մատաղիսից. Ադրբեջանցի զինվորները լավ վազում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը
ՊԲ-ն հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը։Հիշեցնենք, որ...