Լատվիայի նախագահի խորհրդականը աջակցություն է հայտնել Արցախին
Լատվիայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Ռիգայի Դումայի անդամ Յուրկիս Կլոտինշը աջակցություն է հայտնել Արցախին և «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լատվիայում հայ երիտասարդների կողմից պատրաստած տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Յուրկիս Կլոտինշը նաև գրառում է կատարել, որում նշել է.
«Լատվիայի հայ երիտասարդությունը հիշեցնում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով իր ժողովրդի կրած տառապանքների մասին և կոչ է անում անտարբեր չմնալ այն սպառնալիքի հանդեպ, որին այսօր բախվում են իրենց հայրենակիցները պատմական հայրենիքում, ուր մտնում է նաև Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Իսրայելն արձագանքում է Հայաստանի դեսպանին հետ կանչելու ՀՀ որոշմանը
Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Ահազանգ. Ինչ-որ մարդիկ են այցելում Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, լուսանկարում նրանց անձնագրերը
Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հան...