Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժերը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այն քվեարկությամբ ստացավ 98 կողմ ձայն: Այսպիսով, օրենքի այս նախագիծը հնարավորություն կընձեռի 2020 թվականի օգոստոստի 31-ի դրությամբ անհուսալի կամ 91 և ավելի օր չսպասարկված վարկերի գծով ներել հաշվարկված տույժերը և տուգանքները՝ առանց հարկային հետևանքների։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշեց, որ պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում այդ բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում: |
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Իսրայելն արձագանքում է Հայաստանի դեսպանին հետ կանչելու ՀՀ որոշմանը
Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն...
Ահազանգ. Ինչ-որ մարդիկ են այցելում Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, լուսանկարում նրանց անձնագրերը
Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հան...
Ադրբեջանցիներն էլ են դրամային փոխանցում կատարում Համահայկական հիմնադրամի հաշվին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլխացավանք է դարձել ոչ միայն Արցախի և Հայաստանի համար՝ այլև սեփական ժողովրդի: Այնքան, որ ա...