«Ագրեսորին՝ ագրեսոր կոչել». ավտրալիահայերի բողոքի ակցիան
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեր-այում հարյուրավոր հայեր Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ կառավարությունից պահանջելով խոսել «բնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեկ տասնամյակից ավել տևած հակամարտության սրման» մասին, գրում է The Guardian պարբերականը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը մտահոգություն է հայտնել այս առնչությամբ և բոլոր կողմերին կոչ արել գնալ հարցի խաղաղ և բանակցային եղանակով կարգավորման ճանապարհով: Սակայն նշվում է, որ ցուցարարները կառավարությանը միևնույն է մեղադրում են պասիվ դիտորդի դերում լինելու համար և պահանջում են «հարձակումը՝ հարձակում, ագրեսորին՝ ագրեսոր կոչել»:
Նշվում է, որ ավսրտալահայ ցուցարարները խոսել են հակամարտության՝ ևս մի ցեղասպանության վերածվելու մտահոգությունների մասին և կառավարությանը կոչ արել դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսել...
Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ. անօդաչուները եղել են հետախուզական. Շուշան Ստեփանյան
Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիք...