Այսօրվանից կարգելվի ՀՀ-ից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ որոշ բացառություններով
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից կարգելվի ՀՀ-ից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ որոշ բացառություններով:
Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:
Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:
Մասնավորապես՝
«Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.
ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ Ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ
Պետական գերատեսչությունների դեպքում՝ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ՀՀ կառավարությունը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում եւ Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, գործելու են մի շարք
սահմանափակումներ և կարգավորումներ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...