Ակնհայտ է Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները Արցախի դեմ. Փաշինյան
Ադրբեջանը նախապես պլանավորված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական «The Spectator» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակն այժմ սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում է կրակ արձակել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ՝ փորձելով ռազմական ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչը, ի դեպ, արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ»,- նշել է վարչապետը:
Վարչապետը շեշտել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:
«Երբ կարդում եմ միջազգային լրատվամիջոցների վերնագրերը, հասկանում եմ, որ լուրջ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Խորհրդային Միության կամայական որոշման արդյունքում տարածաշրջանը հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Հայերը միշտ եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց հետագայում այն տեսանելի դարձավ: Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտագործել իրենց ինքնորոշման իրավունքը: Ինչպես Ադրբեջանն առանձնացավ Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը առանձնացավ Ադրբեջանից: Ի դեպ, դա ամբողջովին խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանը հենց սկզբից արձագանքեց այս գործընթացին բռնի ուժով, ջարդերով, սպանություններով: Եվ այդ պահից սկսվեց հակամարտությունը: Ցավոք, միջազգային հանրությունը խորապես սխալ է հասկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքի մասին չէ: Դա մարդկանց, մարդկանց անվտանգության մասին է: Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր միշտ եղել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը, ցանկանում են օգտագործել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Փաշինյանը:
Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները:
«Թուրքիան վերահսկում է ողջ գործընթացը, նրանք չեն փորձում դա թաքցնել: Սա իրականում շատ հրապարակային գործընթաց է: Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայության առջև ծառացած սպառնալիքը: Բայց երբ նշում եք Թուրքիային, մտածեք այն էքզիստենցիալ սպառնալիքի մասին, որին հայերը բախվել են Թուրքիայի կողմից մեր պատմության ընթացքում: Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց 1,5 միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, Թուրքիան, ըստ էության, շարունակում է իր քաղաքականությունը հայերի դեմ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ապա կրկնում եմ` մեզ համար սա էքզիստենցիալ սպառնալիք է, և մենք մեզ պաշտպանելուց բացի այլ բան չունենք»,- ընդգծել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Թշնամին ունի զինտեխնիկայի ու կենդանի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...