Տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ խոսնակը՝ բլոգեր Լապշինի գրառման մասին
Իսրայելում Դատաստանի օրը եւ անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավում Ուվդա ռազմական օդանավակայանում վայրէջք են կատարել եւ օդ բարձրացել Silk Way ադրբեջանական ընկերության օդանավերը՝ ռազմական նշանակության բեռներով, որոնք մահ են տանում Արցախի խաղաղ բնակիչներին։
Բարեկամնե՛ր, ես ամաչում եւ ցավում եմ տեղի ունեցածի պատճառով։
Բայց նաեւ ցանկանում եմ Հայաստանի ԱԳՆ-ին եւ Իսրայելում Հայաստանի դեսպանին հարցնել՝ դուք պե՞տք է այս փաստին ինչ-որ կերպ արձագանքեք։ Առայժմ զգացողություն ունեմ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնի մեջ է հրեական Դատաստանի օրվա առիթով եւ տեղի ունեցողին ոչ մի կերպ չի արձագանքում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
[5bd41228e534e74275ae8b40f4dfd903.png]
Auroranews-ը տեղեկության հավաստիությունը ճշտելու համար կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը մեզ հայտնեց, որ ներկա պահին որևէ հստակ բան ասել հնարավոր չէ:
«Տվյալ պահին մենք չենք կարող հիմնվել միայն բլոգերի գրառման վրա: Տեղեկությունները ճշտվում են»,-ասաց ԱԳՆ խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...