Լուսանկարներ. Վաղ առավոտից հերթեր են արյունաբանականի մոտ
Վաղ առավոտից հերթեր են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Արյուն հանձնելու նպատակով եկող մարդկանց հոսքը չի դադարում։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Առողջապահության նախարարությունը արյան կամավոր դոնորության կոչ էր արել: Նախարարության աջակցության կոչին անմիջապես արձագանքել էին մեր քաղաքացիները:



Ովքեր կարող են հանդիսանալ դոնոր
ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ, ՊԵՏՔ Է՝
-լինեն 18 և ավելի տարեկան
-կանայք պետք է ունենան առնվազն 53 կգ քաշ (դաշտանային ցիկլից անցած լինի 5 օր), տղամարդիկ՝ 63 կգ
-արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր՝ ըստ բժշկի որոշման,
-զարկերակը պետք է լինի 60-90 հարված րոպեում
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ՝
-օգտագործել են որոշ տեսակի դեղեր (օրինակ՝ հակաբիոտիկներ)
-վերջին 2 ամսում ունեցել են ալերգիկ դրսևորումներ
-ունեն 37 և ավելի բարձր ջերմություն
-ունեն վարակիչ հիվանդություններ
-վերջին 6 ամսում ենթարկվել են վիրահատության, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում
-ունեն սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, արյան հիվանդություններ
-վերջին 6 ամսում 1 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս
-կատարել են որոշակի տեսակի պատվաստումներ
-այդ թվում նաև հղի և լակտացիոն շրջանում գտնվող կանայք
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
-արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր,
-արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ,
Ա️րյունատվության համար պետք է ներկայանալ անձնագրով կամ զինվորական գրքույկ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...