Հասարակություն

Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում գեներալի գերի ընկնելու մասին լուրը

Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում գեներալի գերի ընկնելու մասին լուրը

Այսօր վաղ առավոտյան լուր հրապարակվեց, թե «ըստ որոշ տեղեկությունների» վիրավորվել եւ գերի է ընկել գեներալ Մայիս Բարխուդարովը: հղում տալով ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ առաջանագծից ստացված լուրերի համաձայն՝ վիրավորվել և գերի է ընկել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը: Վերջինս գեներալի կոչումը ստացել էր 2016-ին Լելե Թեփեի գրավումը իրականացնելու համար: Լրագրողները Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցին ճշտել տեղեկության իսկությունը: «Ես նման տեղեկություն չունեմ: Կրկին հորդորում եմ՝ ձեռնպահ մնալ առանց պաշտոնական տեղեկատվության նման լուրեր հրապարակելուց»,-պատասխանեց նա:

 

[e025e10d97ff4749a7c5bf783b3f1fbf.png]

 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250